Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ

Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր«Ֆեյսբուքի» իր անձնական էջում, ինչին ի պատասխան  ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը չէր բացառել, որ արձանը ՀՀ բերվի` ժամանակավոր թանգարանային ցուցադրության կարգավիճակով:

 

Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 20.000 հայ պահանջում է Մեծ Բրիտանիայից Հայաստան վերադարձնել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը: Իրականացված ստորագրահավաքին կցված է նույնպիսի պահանջով ուղերձ, որը հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատանը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի կողմից: 

 

Դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ երիտասարդների ձեռքերին կարելի էր տեսնել Անահիտ աստվածուհու նկարը`«Անահիտ, արի´ տուն» գրառումներով: Նշենք, որ ակցիայի օրը` պատահական չէր ընտրված և համընկնում է կանանց և գեղեցկության միջազգային օրվա նախօրեին: 

 

Նշենք, որ Բրիտանական թանգարանում հելլենիզմի բաժնում ցուցադրվող Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին` Արևմտյան Հայաստանում հայ գյուղացիների կողմից, այնուհետև տեղափոխվել Անգլիա:

 

Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը ստորագրահավաքի մասնակիցների ուղերձը Միացիալ Թագավորության կին դեսպանին հանձնելու գնացին ծաղկեփնջով:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ